Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են համագործակցության հարցեր

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են համագործակցության հարցեր
09.07.2019 | 23:41

Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ